Վրաստանի պաշտպանության ուժերի երրորդ հետևակային բրիգադի ստեղծումից անցել է 30 տարի։ Բրիգադի հոբելյանի կապակցությամբ զորամասի զինծառայողները ցուցադրական վարժանք են անցկացրել։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ երրորդ հետևակային բրիգադի 31-րդ հետևակային գումարտակը աջակցող տարրերի հետ համատեղ իրականացրել է ռեյդային գործողություն և ոչնչացրել պայմանական հակառակորդին։ Բրիգադի ստեղծմանը նվիրված հանդիսավոր արարողությունը անցկացվել է Քութայիսիում՝ ավագ լեյտենանտ Մուխրան Շուկվանի անվան հրաձգարանում։

Արևմուտքի հրամանատար, բրիգադի գեներալ Կոբա Գրիգոլիան շնորհավորել է բրիգադի անձնակազմին տարեդարձի կապակցությամբ։ Միջոցառմանը զինծառայողները պարգևատրվել են հրազենով և գերատեսչական մեդալներով՝ «Գեներալ Կվինիտաձե» և «Գեներալ Մազնիաշվիլի»՝ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

Երրորդ հետևակային բրիգադը ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 6-ին Ախալցխա քաղաքում՝ սկզբում որպես 22-րդ մոտոհրաձգային բրիգադ և հանդիսանում է Վրաստանի պաշտպանության բանակի հնագույն ստորաբաժանումներից մեկը:

2008 թվականի օգոստոսին երրորդ հետևակային բրիգադը մասնակցել է ռուս-վրացական պատերազմին։ Բրիգադի անձնակազմը զգալի ներդրում ունի միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Նրա ստորաբաժանումները տարբեր ժամանակներում մասնակցել են խաղաղապահ առաքելություններին` Կոսովոյում, Իրաքի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում: