№ 16 քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները հանձնել են ֆրանսերեն լեզվի միջազգային քննություն
№ 16 քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները հանձնել են ֆրանսերեն լեզվի միջազգային քննություն

Հատուկ քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ թիվ 16 քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները հանձնել են ֆրանսերենի միջազգային թեստ։

Գերատեսչության տվյալներով՝ քննության գործընթացը բաղկացած է եղել մի քանի փուլից և ներգրավվել է հինգ դատապարտյալ և հաստատության մեկ աշխատակից։

«Հաստատության տարածքում ֆրանսերենի թեստն անցկացվել է DELF A1 մակարդակով՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, որը վարել են Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կից Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչները։ Վերոնշյալ քննության միակ միջազգայնորեն ճանաչված և հավաստագրված կենտրոնը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կից Վրաստանի ֆրանսիական ինստիտուտն է:

Հատուկ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ և աջակցությամբ Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունները ընթանում էին 2022 թվականի մարտից, ինչի արդյունքում №16 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար ստեղծվել է հատուկ հարթակ, և նրանք գրանցվել են՝ մասնակցելու Ֆրանսերեն լեզվի միջազգային քննությանը:

Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում և քննությունը հաջող հանձնելու դեպքում դատապարտյալները կստանան ֆրանսերենի միջազգային դիպլոմ, որը կօգնի նրանց հետագա աշխատանքի մեջ»,- ասված է Հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։