16 երկրների ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները իրենց հավատարմագրերը հանձնեցին Միխեիլ Ղավելաշվիլիին
16 երկրների ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները իրենց հավատարմագրերը հանձնեցին Միխեիլ Ղավելաշվիլիին

Վրաստանի նախագահական պալատում տեղի է ունեցել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։

Վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին են հանձնվել 16 երկրների ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրերը՝ Իսրայել, Ֆրանսիա, Հունգարիա, Իռլանդիա, Ավստրալիա, Չեռնոգորիա, Հարավային Աֆրիկա, Չիլի, Ղրղզստան, Կոնգո, Պորտուգալիա, Նոր Զելանդիա, Բելառուս, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, ինչպես նաև Օմանի Սուլթանություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։

«Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո Միխեիլ Ղավելաշվիլին դեսպաններին մաղթել է հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ։

Միջոցառմանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին», – գրել է նախագահի աշխատակազմը։