15 գերմանացի զինվորականներ Գրենլանդիայից վերադարձել են Գերմանիա
15 գերմանացի զինվորականներ Գրենլանդիայից վերադարձել են Գերմանիա

15 գերմանացի զինվորականներ Գրենլանդիայից վերադարձել են Գերմանիա։

«Հետախուզական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, և բոլորը գոհ են։ Այժմ գնահատումը տեղի կունենա Գերմանիայում», – ասել է Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ առաքելությունը չի ընդհատվել, և «հետախուզական առաջադրանքները լիովին կատարվել են հրամանի համաձայն»։

Զինվորականները վերադառնում են Ռեյկյավիկի և Կոպենհագենի միջով։ Նրանք Գրենլանդիա են ուղարկվել հունվարի 16-ին։ Զորավարժություններին մասնակցել են նաև այլ երկրների զինվորականներ։

Բեռլինը բացատրում է, որ առաքելության նպատակն էր ուսումնասիրել Գրենլանդիայի անվտանգությունը ամրապնդելու ուղիները՝ հնարավոր սպառնալիքների, այդ թվում՝ Ռուսաստանից։

«Միացյալ Նահանգները հրավիրվել էր մասնակցելու զորավարժություններին, բայց Վաշինգտոնը հրաժարվել է», – ասել է օպերատիվ հրամանատարությունը։

Տեղեկության համար, Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ նոր առևտրային սակագներ կսահմանի Գրենլանդիայում ռազմական առաքելություններ իրականացնող երկրների համար։