Մեր հիմնական նպատակն է անցկացնել ազատ և արդար ընտրություններ անվտանգ միջավայրում, որն էական է մեր եվրոպական և եվրաատլանտյան ձգտումների համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեր հիմնական նպատակն է անցկացնել ազատ և արդար ընտրություններ անվտանգ միջավայրում, որն էական է մեր եվրոպական և եվրաատլանտյան ձգտումների համար, – այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում:
«Վրաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի հետաքրքրությունը, աջակցությունը և ակտիվ ներգրավվածությունը COVID-19-ի ընթացքում Վրաստանի ընտրական գործընթացի մոնիթորինգի գործում: Մեր հիմնական նպատակը ազատ և արդար ընտրությունների անցկացումն է անվտանգ միջավայրում, որն էական է մեր եվրոպական և եվրաատլանտյան ձգտումների համար»,-գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: