139-րդ հանրային դպրոցի դիմաց անցկացվում է տնօրենի պաշտոնաթողության պահանջով ցույց
139-րդ հանրային դպրոցի դիմաց անցկացվում է տնօրենի պաշտոնաթողության պահանջով ցույց

Թբիլիսիում, Իսանի-Սամգորիի շրջանում, 139-րդ հանրային դպրոցի մանկավարժներ Նինո Խոխոբաշվիլին և Լելա Մազմիշվիլին իրենց  դասղեկական դասարանների հետ միասին անցկացնում են բողոքի ցույց՝ դպրոցի տնօրենի պաշտոնաթողության պահանջով:

Նրանք տնօրեն Նաթիա Փխալաձեին մեղադրում են դպրոցում ուսումնական գործընթացը միանձնյա կառավարման մեջ: Նինո Խոխոբաշվիլու հայտարարությամբ, տնօրենը դպրոցի մի քանի մանկավարժների նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք այն պատճառով, որ նրանք ունեցել են այլ կարծիք և գրանցել են բացեիբաց խոսել են տնօրենի որոշ սխալների շուրջ:

Խոխոբաշվիլու խոսքով, տնօրենը նրան մեղադրում է հորինված արարքների մեջ, քանի որ նա դեմ է տնօրենի կառավարմանը:

Մանկավարժն ասում է, որ իր հարցը արդեն երկու անգամ փոխանցվել է խորհրդին: Իսկ խորհուրդը կայացնում է խիստ նկատողության որոշում: Մանկավարժը, որը խիստ նկատողություն է ստանում երկու անգամ, ազատվում է աշխատանքից: