Վրաստանի խորհրդարանը չի աջակցել ընդդիմության ներկայացուցիչների մանդատների դադարեցմանը:
Այսօրվա լիագումար նիստում, խորհրդարանը մեկ առ մեկ ուսումնասիրել է պատգամավորական մանդատը դադարեցնելու վերաբերյալ, խորհրդարանական ընդդիմության 51 պատգամավորների դիմումները: Նիստին ներկա էր 90 պատգամավոր: Հարցը կողմնակիցներ չի ունեցել, իսկ հիմնականում դեմ էին հինգ պատգամավորներ:
Այսօր հայտնի դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը զերծ կմնա ընդդիմության ներկայացուցիչների մանդատները դադարեցնելուց: Այս մասին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած մեծամասնության նիստից հետո, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն
«Մենք ընդդիմության պատգամավորներին տալիս ենք ևս մեկ հնարավորություն, հարգելու իրենց կողմնակիցների կամքը, որոնց երկու երրորդը, ըստ վերջին հարցումների, կողմ է, որ իրենց սիրելի կուսակցությունները մտնեն խորհրդարան. Բացի այդ, մենք հաշվի ենք առել հարցի նկատմամբ մեր միջազգային գործընկերների վերաբերմունքը, որը հակված է արմատական ընդդիմությանը կառուցողական ռելսերին անցկացնելու ևս մեկ հնարավորությանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
Ընթացակարգային հարցերի հանձնաժողովը, նախորդ շաբաթ քննարկել է ընդդիմության 51 անդամների հարցը և նպատակահարմար համարեց դադարեցնել նրանց պատգամավորական մանդատները: Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Բյուրոին: Կանոնակարգի համաձայն, պատգամավորական մանդատի դադարեցումը պահանջում է լիագումար նիստում 50 պատգամավորի աջակցություն:
Ընդդիմության 54 անդամներ, իրենց պատգամավորական մանդատները դադարեցնելու նպատակով խորհրդարանին դիմել են դեկտեմբերին: Դրա պատճառ են անվանել խորհրդարանական ընտրությունների կեղծումը և բոյկոտել են տասներրորդ գումարման խորհրդարանը: Այստեղից դադարեցվել էին «Հայրենասերների դաշինքի» երեք անդամների ՝ Իրմա Ինաշվիլիի, Գիորգի Լոմիայի և Գոչա Թևդորաձեի պատգամավորական լիազորությունները: Նրանց փոխարեն խորհրդարան են մտել կուսակցության ցուցակի հաջորդ անդամները ՝ Փրիդոն Ինջիան, Դավիթ Զիլֆիմիանին և Գելա Միքաձեն:
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր այս պահին դիմել են իրենց պատգամավորական մանդատը դադարեցնելու խնդրանքով, դրանք են. Թեոնա Աքուբարդիա, Արմազ Ախվլեդիանի, Դավիթ Բաքրաձե, Լևան Բեժաշվիլի, Թինաթին Բոկուչավա, Գիորգի Բոտկովելի, Գիորգի Գոդաբրելիձե, Ռոման Գոցիրիձե, Խատիա Դեկանոիձե, Լևան Վարշալոմիձե, Գիորգի Վաշաձե, Գրիգոլ Վաշաձե, Աբդուլլա Իսմայիլովա, Մանուչար Կվիրկվելիա, Վախտանգ Կիկաբիձե, Դավիթ Կիրկիտաձե, Թամար Կորձայա, Նոնա Մամուլաշվիլի, Պաատա Մանջգալաձե, Նիկա Մաճուտաձե, Նիկանոր Մելիա, Ակակի Մինաշվիլի, Տարիել Նակաիձե, Կոբա Նաղոփիա, Աննա Նացվլիշվիլի, Ռամազ Նիկոլաիշվիլի, Կախաբեր Օքրիաշվիլի, Սալոմե Սամադաշվիլի, Խաթունա Սամնիձե, Գուբազ Սանիկիձե, Սուլխան Սիբաշվիլի, Զաալ Ուդումաշվիլի, Դավիթ Ուսուփաշվիլի, Բաչուկի Քարդավա, Շալվա Շավգուլիձե, Թամար Չարկվիանի, Ցեզար Չոչելի, Նատո Չխեիձե, Ռոստոմ Չխեիձե, Աննա Ծիթլիձե, Դևի Ճանկոտաձե, Դիլար Խաբուլիանի, Մամուկա Խազարաձե, Դավիթ Խաջիշվիլի, Էկատերինե Խերխեուլիձե, Էլենե Խոշտարիա, Թեյմուրազ ջանաշիա, Բադրի Ջափարիձե, Զուրաբ Գիրչի Ջափարիձե, Շալվա Նաթելաշվիլի և Լևան Խաբեիշվիլի: