Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 282 նոր դեպg
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 282 նոր դեպg

Սամեգրելու-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք: Հանրային առողջապահության փոխանցմամբ, նոր դեպքերից մեծ մասն արդեն բացահայտված վարակակիրների շփման շրջանակից է և ընտանիքի անդամներ են: Կան նաև վարակման անհայտ աղբյուրներ, որի պատճառով ընթանում են համաճարակային հետազոտություններ:

Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 142 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է, 85-ինը՝ միջին ծանրության:

Սենակիի «Սենամեդի» կովիդ-կլինիկայում բուժում է ստանում 30 պացիենտ:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով, կորոնավիրուսից ապաքինվել է 77 պացիենտ: Կարանտինային տարածքում գտնվում է 165 անձ: