ԿԸՀ-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է այն կարգավորումները, որոնք ընտրությունների օրը պետք է պահպանեն ընտրողները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է այն կարգավորումները, որոնք ընտրությունների օրը պետք է պահպանեն ընտրողները:
ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հայտարարությամբ, ընտրատեղամաս այցելած ընտրողները պետք է կրի շնչադիմակ:
«Ովքեր չեն ունենա շնչադիմակ, կստանան տեղում: Դրանից հետո նրանք կանցնեն դեզոբարիերի վրա: Դեզոբարիերը կախտահանվի յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Դրանից հետո ընտրողը կմոտենա հերթը կարգավորողի մոտ, կցույց տա անձը հաստատող վկայականը և նույնականացման նպատակով կիջեցնի շնչադիմակը: Դրանից հետո կստուգվի դրոշմանշումը, որից հետո կախտահանվեն ձեռքերը և ընտրողը կմոտենա սեղանի մոտ: Անձը հաստատող վկայականը փոխանցելուց հետո, նա կրկին հանում է շնչադիմակը և վերցնում է անհատական գրիչը, որով պետք է ստորագրի: Քվեաթերթիկը վերցնելուց հետո նա կմտնի խցիկի մեջ: Խցիկը համավարակի պատճառով փոխվել է, այն ամբողջությամբ չի փակվելու, որպեսզի օդափոխությունը լինի ինտենսիվ: Ընտրությունը կատարելուց հետո ընտրողը նետում է գրիչը հատուկ աղբարկղի մեջ, ապա քվեաթերթիկը տեղադրում քվեատուփի մեջ: Դրանից հետո ընտրողը պետք է հեռանա ընտրատեղամասից»,- հայտարարել է Ժվանիան:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: