Կորոնավիրուսի համավարակի նախատեսմամբ, ընտրատեղամասերի բացում է նախատեսվում շուրջ 40 երկրում. ԿԸՀ
ԿԸՀ-ն սերտ համագործակցում է արտաքին գործերի նախարարության հետ, որպեսզի արտերկրում գտնվող ընտրողների համար ապահովվեն սահմանադրական իրավունքները – այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ, Անա Միքելաձեն:
Ըստ Միքելաձեի, ընտրատեղամասերի բացումը նախատեսվում է շուրջ 40 երկրներում:
«Չնայած աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի պատճառով ստեղծված են տարբեր իրավիճակներ, մենք նախարարության հետ համագործակցությամբ ընտրատեղամասեր ենք բացելու շուրջ 40 երկրներում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նախագահական ընտրություններին բացել էինք 55 ընտրատեղամաս, 39 երկրներում: Այն ընտրություններին առաջին փուլին մասնակցել է 4 801, իսկ երկրորդ փուլին ՝ 9 028 ընտրող: Հատկանշական է, որ 2018 թվականին արտերկրում գրանցված ընտրողների թիվն առաջին փուլի համար կազմել է 57 637, իսկ երկրորդ փուլի համար 63 739: »,- ասել է Միքելաձեն:
ԿԸՀ-ի խոսնակի հայտարարությամբ, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները պետք է գրանցվեն հյուպատոսարանում կամ պետք է գրանցված լինեն արտերկրի հասցեով, Վրաստանի գործող օրենսդրության համաձայն: