11-րդ գումարտակը պաշտպանության պատրաստության ծրագրի շրջանակներում ավարտել է զորավարժությունը
Վազիանիում, մարտական պատրաստության կենտրոնում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագրի (GDRP-T) յոթերրորդ ռոտացիայի փակման պաշտոնական արարողությունը:
Վրաստանի պաշտպանական ուժերի արևելյան հրամանատարության առաջին հետևակային բրիգադի 11-րդ գումարտակի անձնակազմին դիմել է պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն և շնորհավորել նրանց զորավարժությունների հաջող ավարտի կապակցությամբ:
11-րդ հետևակային գումարտակի անձնակազմը, զորավարժության ընթացքում, վաշտի և գումարտակի մակարդակում, իրական իրավիճակին առավելագույնս մերձեցված միջավայրում, օրվա ու գիշերվա պայմաններում անցել է կարևոր վարժանքներ:
Զորավարժությունները կենտրոնացած էին մարտական ստորաբաժանումների կողմից մարտական առաջադրանքի կառավարման պայմաններում, մարտական գործողությունների ունակության վրա: Ռազմական պատրաստության մեջ հատուկ տեղ հատկացվեց տակտիկական կառավարմանը, ուղղակի և անուղղակի կրակի ինտեգրմանը, մարտական գործողությունների պլանավորմանը և կատարմանը: Դասընթացներին ներգրավված էին մարտական պատրաստության կենտրոնի վրացի և ամերիկացի հրահանգիչները:
Յոթերրորդ ռոտացիայի ընթացքում մարտական պատրաստության կենտրոնին օգնում էր ԱՄՆ-ի 2-5 կավալերիայի, առաջին դիվիզյոնի, առաջին բրիգադի տակտիկական՝ «Ասկալոն» խումբը:
GDRP-T յոթերրորդ ռոտացիայի փակման արարողությանը մասնակցում էին պաշտպանական զորքերի արևելյան հրամանատար, գնդապետ Ռոլանդ Ձնելաձեն և այլ ռազմական պաշտոնյաներ:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: