100 հազար բնակչի հաշվով «կովիդ 19»-ի թեստավորման ցուցանիշով, Վրաստանը Եվրոպայում 11-րդ տեղում է. Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն
100 հազար բնակչի հաշվով «կովիդ 19»-ի թեստավորման ցուցանիշով, Վրաստանը Եվրոպայի տարածաշրջանում 11-րդ տեղում է: Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից հրապարակված ՝ «Մեկ տարի կովիդ 19-ի հետ» վերնագրով զեկույցում:
Մասնավորապես, զեկույցի համաձայն, 2020 թվականին կատարված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 1 957 395, ինչը 100 հազար բնակչի հաշվին կազմում է 52 662 թեստ: Եվրոպայի տարածաշրջանում 100 հազար բնակչի հաշվով կատարված թեստերի ցուցանիշով եռյակ են մտնում՝ Լյուքսեմբուրգը, Դանիան և Կիպրոսը: Այս տվյալներով, Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նորվեգիան, Իտալիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան:
Զեկույցի համաձայն, 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, թեստերի դրական ցուցանիշը կազմել է 11,6%: