1-ին հետևակային բրիգադի 11-րդ գումարտակն ավարտել է դաշտային պարապմունքը
Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի 11-րդ թեթև գումարտակի «Բրավո» վաշտը Օրփոլո պոլիգոնում մարտական կրակոցով է ավարտել դաշտային պարապմունքը։ Դասընթացը տևել է չորս շաբաթ։
Պաշտպանական գործողության շրջանի վերջնական փուլում «Բրավո» վաշտին աջակցում էին 1-ին հետևակային բրիգադի 11-րդ թեթև հետևակային գումարտակը, ինժեներական վաշտը, 82 մմ ականանետային դասակը և դիպուկահարների թիմը։
Նախատեսվող դասընթացը դիտորդ-վերահսկիչները դրական են գնահատել։ Դասընթացի նպատակը համակարգված նախապատրաստումն էր օժանդակ տարրերի հետ:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։