1/8-րդ եզրափակիչ. Շվեդիա-Շվեյցարիա
1/8-րդ եզրափակիչ. Շվեդիա-Շվեյցարիա

Շվեդիա – Շվեյցարիա

Հուլիսի 3, Սանքտ Պետերբուրգ. «Կրեստովսկի» մարզադաշտ, սկիզբը 18:00

Մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Այս դիմակայությունում որևէ մեկին առանձնացնելը անիմաստ է: Երկու թիմերն էլ ունեն համարյա նույն ներուժը: Շվեյցարիան վերջին 25 հանդիպումից պարտվել է միայն մեկում, այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Շվեյցարիան խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը, պարտության մատնելով Սերբիային: Շվեյցարացիները մի կողմից ունեն հզոր կազմ, սակայն այսօր հնարավոր է հիմնախնդիր լինի՝ Շերի և Լիխշտայների որակազրկումը:

Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա հավաքականը խմբում զբաղեցրել է առաջին տեղը, այն խմբում, որտեղ ելույթ էին ունենում Գերմանիան և Մեքսիկան: Եթե հիշենք այն, որ Շվեդիան աշխարհի առաջնությունից դուրս թողեց Իտալիայի հավաքականին, այն էլ գոլ չթողելով, ապա Շվեյցարիան Շվեդիայի տեսքով ունենալու է լուրջ մրցակից:

Հավանաբար պետք է սպասենք տակտիկական խաղ, որտեղ երկու թիմերն էլ կպաշտպանվեն: