Կամչատկայի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո սպասվող ցունամու պատճառով Ճապոնիայում տրվել է տարհանման հրաման՝ մոտ երկու միլիոն մարդու համար
Կամչատկայի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո սպասվող ցունամու պատճառով Ճապոնիայում տրվել է տարհանման հրաման՝ մոտ երկու միլիոն մարդու համար։
Ինչպես գրում է BBC-ն, այդ թվում տարհանվելու կոչ է արվել նաև Հոկկայդոյում ապրող մոտ 11,000 քաղաքացուն։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, որ մարդիկ ապաստանում են շենքերի տանիքներին։
Ռուսաստանի հեռավոր Արևելքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Ճապոնիայի ափամերձ շրջաններում արձանագրվել են հզոր ալիքներ։
Ավելի վաղ Ճապոնիայի մետեորոլոգիական ծառայությունը հաղորդել էր, որ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամու ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև երեք մետրի։