Ֆրանսիայի գետերում և ջրանցքներում 40 մարդ է խեղդվել, ինչը երկրի վարչապետը կապում է վերջին օրերի ռեկորդային շոգի հետ
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարում է, որ երկրում անցած շաբաթվա հինգշաբթի օրվանից մինչ օրս գետերում և ջրանցքներում 40 մարդ է խեղդվել։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում ռեկորդային շոգեր են, ինչի պատճառով քաղաքացիները զովանալու նպատակով մտնում են գետեր ու ջրանցքներ, ինչը հաճախ ողբերգական ավարտ է ունենում։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների հաղորդմամբ, բարձր ջերմաստիճանին Ֆրանսիայում ևս 2 անչափահաս է զոհ գնացել։ Ինչպես հայտնի է, 2 և 4 տարեկան երեխաները ուժեղ շոգի ժամանակ մի քանի ժամ շարունակ գտնվել են ավտոմեքենայի մեջ։
«Բիբիսիի» տեղեկություններով՝ ընթացիկ տարվա հունիսը Ֆրանսիայի պատմության մեջ ամենաշոգն է։ Meteo France օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Ֆրանսիայի մեծ մասում օդի ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը։ Ուժեղ շոգերի պատճառով երկրի ողջ տարածքում 2 700 դպրոց ժամանակավորապես փակվել է, կամ հաստատություններում փոխվել է ուսումնական գրաֆիկը։
Ֆրանսիայից բացի, բարձր ջերմաստիճանի դեմ պայքարում են նաև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում։ «Ռոյթերսը» գրում է, որ Եվրոպայում ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է Սահարա անապատի հյուսիսից շարժվող տաք օդային զանգվածներով։