Օրենսդիր մարմինը սկսում է կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու գործընթացը
Գործադիր իշխանությունում ծրագրված կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ, կառավարությունը օրենսդրական փաթեթը խորհրդարանին կուղարկի հավանաբար այսօր: Օրենսդրական փաթեթը պետք է ներկայացվի բյուրոի նիստին, որից հետո պետք է տեղի ունենա այդ հարցի նախաձեռնումը:
Նշվում է, որ խորհրդարանային կոմիտեներում փոփոխությունների քննարկումները պետք է իրականացվեն արագացված ձևով, որից հետո գալիք շաբաթ այն կդուրս բերվի լիագումար նիստին:
Այն բանից հետո ինչ՝ խորհրդարանը օրենսդրական փոփոխությունները կհաստատի երրորդ ունկդրմամբ և կառավարությունում իրականացրած փոփոխությունները կպատկերի օրենքներում, սկսվելու է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը:
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն գտնում է, որ վստահություն հայտնելու գործընթացը հավանաբար սկսվելու է դեկտեմբերի երկրորդ կեսին և շարունակվելու է մինչև հունվար:
Հիշեցնենք, կառավարությունում կառուցվածքային և կադրային փոփոխությունների մասին հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է նոյեմբերի 13-ին:
Փոփոխությունների համաձայն կրճատվեց նախարարությունների քանակը, 18-ից դառնալով 14:
Բացի այդ կառավարության կաբինետը համալրվեց երկու նոր անդամով: