Օդեսայում բացվում է «Եվրոպա-Ասիա ինտեգրված տրանսպորտային միջանցք» կոնֆերանսը
Օդեսայում բացվում է «Եվրոպա-Ասիա ինտեգրված տրանսպորտային միջանցք» կոնֆերանսը

Վաղը, սեպտեմբերի 9-ին ՈՒկրաինայի Օդեսա քաղաքում բացվելու է, «Եվրոպա-Ասիա ինտեգրված տրանսպորտային միջանցք» բարձրաստիճան կոնֆերանսը, որին ներկա է գտնվելու վրացական պատվիրակությունը, էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:

Կոնֆերանսի նպատակն է Եվրոպայի և Ասիայի միջև գոյություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության բարելավումը:

Միջոցառումը բացելու է ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմեր Գրոյսմանը:

Կոնֆերանսին խոսքով ելույթ է ունենալու նաև Գախարիան:

Նշենք, որ ՈՒկրաինայի և Վրաստանի պատվիրակություններից բացի կոնֆերանսին մասնակցում են՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի,Ղազախստանի,Լեհաստանի, Լիտվայի և Չինաստանի ներկայացուցիչներ: