Քաղաքական ծրագրեր չունեմ և հուսով եմ, որ ապագայում ևս այդպես կլինի. Դավիթ Սերգեենկո
Իրոք չունեմ քաղաքական ծրագրեր,- այսպես է պատասխանել առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հարցին, քննարկվում է, թե՞ ոչ իր թեկնածությունը 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Ինչպես նա նշել է, այս տեղեկությունը առաջին անգամ իմացել է լրատվամիջոցներից:
«Քննարկվում եք որպես թեկնածու – սա առաջին անգամ լսում եմ ձեզանից: Իրոք չունեմ ոչ մի տիպի քաղաքական ծրագրեր և ամբիցիաներ և հուսով եմ, որ ապագայում ևս այսպես կլինի»,- հայտարարել է առողջապահության նախարարը: Տարածվել է տեղեկություն, որ կառավարող թիմը 2018 թվականին նախագահական ընտրություններին ծրագրում է Դավիթ Սերգեենկոյին ներկայացնել որպես թեկնածու: