Քաբուլում հեռուստաընկերության վրա հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի խումբ զինված անձինք հարձակվել են մասնավոր հեռուստաընկերություններից մեկի վրա, հաղորդումներ են ստացվում զոհերի ու վիրավորների մասին:
Շենքից դեռ լսվում են կրակոցներ, ականատեսների վկայությամբ՝ հարձակվողները նաև նռնակներ են գործի դրել:
Աշխատակիցներից մի քանիսին հաջողվել է դուրս գալ, սակայն մեծ մասը մնում են շենքում: Նրանցից մեկը հեռախոսով փոխանցել է, որ ներսում առնվազն հինգ զոհ կա:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Քաբուլում մի քանի ահաբեկչական հարձակում է իրականացվել, որոնց պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումները: