Փարիզում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է 5 մարդ
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով ձերբակալել է 5 մարդու,- լրատվությունը այս մասին տարածել է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալության լրատվությամբ, նրանց որպես խափանման միջոց սահմանվել է նախնական կալանք:
Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին Փարիզի ոստիկանությունը բնակելի շենքերից մեկի նկուղում և մուտքի մոտ հայտնաբերել էր գազով լի բալոններ:
Բացի այդ տեղում հայտնաբերվել էին տարբեր սարքավորումներ և բջջային հեռախոսներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan