Վրաստանում 5 տարին չլրացած երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 26%-ով. Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարության տեղեկությամբ, Վրաստանում 5 տարին չլրացած երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 26%-ով: Դրա հետ մեկտեղ 38%-ով նվազել է մինչև 28 օրեկան նորածինների մահացության ցուցանիշը:
Մոր և մանկան մարտավարության ընթացքի զեկույցը այսօր բժշկական հանրությանն են ներկայացրել առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն և իր տեղակալը: Զեկույցում խոսքը մոր և մանկան առողջության զարգացման նպատակների մասին է: Դավիթ Սերգեենկոյի մեկնաբանմամբ, հենց մահացության ցուցանիշն է այն առաջին և գլխավոր արդյունքը, որը գրանցվել է մարտավարության արդյունքում:
Առողջապահության նախարարությունը մարտավարությունը մշակել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Մանկանց հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ: