Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը արձագանքել է Էդուարդ Շևարդնաձեի թոռների դիմումին
Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը արձագանքել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությանն ուղղված Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի թոռների դիմումին:
«Ցանկանում ենք մեկնաբանել, որ նոյեմբերի 9-ին, Եվրոպայի հրապարակում, Բեռլինի պատի հատվածի տեղադրման կապակցությամբ անցկացված ցուցահանդեսը կազմակերպվել էր Վրաստանի կառավարության վարչության հաղորդակցությունների դեպարտամենտի կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և դեսպանը դրա պատրաստմանը ներգրավված չեն եղել:
Նաև մեկնաբանում ենք, որ Եվրոպայի հրապարակում մշտապես լինելու է միայն Բեռլինի պատի հատվածը, իսկ ցուցահանդեսը կազմակերպված էր միայն նոյեմբերի 9-ին:
Կառավարության վարչությունը կիսում է Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքի դիմումի բովանդակությունը և հաստատում նրա մեծագույն դերը Գերմանիայի միավորման պատմական իրադարձությունում»,- նշված է Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությունում:
Էդուարդ Շևարդնաձեի թոռները (Թամար Մոսաշվիլի-Շևարդնաձե, Սոփիո Շևարդնաձե, Մարիամ Շևարդնաձե, Լաշա Շևարդնաձե, Նանուլի Շևարդնաձե) այսօր տարածել էին Վրաստանում Գերմանիայի դեսպանին ուղղված դիմում:
Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում, նոյեմբերի 9-ին կանգնեցվել էբեռլինյան պատի հատվածը և անցկացվել ցուցահանդես:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դժգոհություն էր հայտնել, որ Բեռլինի պատի հատվածը տեղադրմանը նվիրված ցուցահանդեսին չէր ներկայացվել Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարը: