Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցող մեկնում է Բելառուս
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 20-ին պաշտոնական այցող մեկնում է Բելառուս:
Առաջին հանդիպումը Կոբախիձեն անց է կացնելու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Այցի շրջանակներում ծրագրվում է հանդիպում Բելառուսի ազգային ժողովի նախագահ Միխայիլ Միասնիկովիչի հետ, որից հետո տեղի է ունենալու համատեղ մամլո ասուլիս:
Ծրագրվում են նաև հանդիպումներ Բելառուսի հանրապետության ներկայացուցչական պալատի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Բելառուսի ազգային բանկի տնօրենի հետ:
Իրակլի Կոբախիձեն հանդիպելու նաև Բելառուսի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին:
Խորհրդարանային պատվիրակության կազմում լինելու են պատգամավորներ՝ Սոփիո Քացարավան, Իրակլի Կովզանաձեն, Կոբա Կոբալաձեն, Լաշա Դամենիան, Ալեքսանդր Քանթարիան և խորհրդարանի նախագահի գրասենյակի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan