Վարձիայում ավարտվել է Թամար թագուհու որմնանկարի վերանորոգումը

Վարձիայում ավարտվել է Թամար թագուհու որմնանկարի վերանորոգումը:

Տեղեկությունն այս մասին հաստատել են մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունում: Գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հայտարարությամբ, վերանորոգված որմնանկարը հիմա ավելի լավ տեսք ունի, քան մինչև հրդեհն էր:

Նրա տեղեկությամբ, Վարձիայի պատի նկարչության վերանորոգման վրա աշխատում էին գեղարվեստի ակադեմիայի ռեստավրատորները, որոնց ղեկավարում է Նանա Ղուրաշվիլին:

Մեկամյա աշխատանքի արդյունքում աշխատանքները գրեթե ավարտված են և հաջորդ տարվա գարնանը ամբողջությամբ կավարտվեն: