Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը
Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին: Սահմանափակող միջոցներ են սահմանվել 41 ֆիզիկական անձի և ընկերության նկատմամբ: Այս մասին հաղորդվում է ֆինանսների նախարարության կայքում:

Նոր պատժամիջոցներ են կիրառվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ստորաբաժանման դեմ:

Կայքում նշվում է, որ այդպիսով ԱՄՆ-ը դիմակայում է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը: