Սինձո Աբեն Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատում քվեարկության արդյունքներով վերընտրվել է վարչապետի պաշտոնում։
Քաղաքական գործիչը, ով գլխավորում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ստացել է ձայների մեծամասնությունն ու պահպանել նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը։
Սինձո Աբեն կարող է Ճապոնիայի վարչապետ մնալ մինչ 2021 թվականը՝ սահմանելով երկրի հետպատերազմական պատմության մեջ այդ պաշտոնում գտնվելու տևականության ռեկորդ։