Սերգեյ Լավրովը Վլադիմիր Զելենսկիին «ֆյուրեր» է անվանել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ֆյուրեր» է անվանել։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ փորձը վարակիչ է։
«Նա ֆյուրեր է։ Նրան նշանակել են ֆյուրերի դերում, վերցրել են սիրողական գործունեությունից, բայց տեսնում եք՝ այդ կերպարը վարակիչ հայտնվեց»,- հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում կայացած կլոր սեղանի ժամանակ։