Սահմանադրական փոփոխությունները հաստատվելու են աշնանային նստաշրջանին. Կոբախիձե
Սահմանադրական փոփոխությունները անպայման ընդունվելու են աշնանային նստաշրջանին այն տեսքով, որ տեսքով և հաստատվել էր երկրորդ ընթերցման ժամանակ,- այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակը, սահմանադրական հանձնաժողովի կողմից մշակված փաստաթուղթը կատարյալ է, և Վենետիկի հանձնաժողովը դրա կապակցությամբ որևէ իրավական բողոքներ չի ներկայացրել: