Ռուսաստանի դումայում աջակցել են ԶԼՄ-ները «օտարերկրյա գործակալներ» ճանաչելու մասին օրենքին
Ռուսաստանի դումայում աջակցել են ԶԼՄ-ները «օտարերկրյա գործակալներ» ճանաչելու մասին օրենքին

ՌԴ Պետական դումայի բոլոր 4 խմբակցությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են ՌԴ օրենսդրության մեջ կատարվող լրացումները, որոնք թույլ են տալիս արտասահմանան լրավամիջոցները արտասահմանյան գործակալներ համարել: Այս մասին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

«Այլ պետության տարածքում գրանցված կամ արտասահմանյան կառույցներից՝ պետական մարմիններից կամ արտասահմանյան ֆինանսավորում ունեցող ռուսական ընկերություններից դրամական կամ այլ միջոցներ ստացող լրատվամիջոցները կարող են ճանաչվել արտասահմանյան գործակալներ՝ անկախ դրանց իրավակազմակերպական ձեւից»,- փոխանցել է Տոլստոյը «Լրատվամիջոցների մասին» օրենքում կատարված լրացումների էությունը:

Առաջարկվում է նաեւ այսպիսի արտասահմանյան գործակալ-լրատվամիջոցների համար պարտավորություն սահմանել մակնշել տվյալ կարգին իր պատկանելությունը՝ հղում կատարելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նորմին, հստակեցրել է Տոլստոյը:

Նա նշել է, որ Արդարադատության նախարարությունն է որոշելու, թե որ լրատվամիջոցն է ստանում արտասահմանյան գործակալի կարգավիճակ: Նա հայտնել է, որ համապատասխան լրացումների հեղինակներն են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, խմբակցությունների ղեկավարները եւ այլ պատգամավորներ, այդ թվում՝ նաեւ ինքը: ՌԴ Պետդումայի խոսնակի մոտ խորհրդակցության ժամանակ լրացումները համաձայնեցվել են խմբակցությունների ներկայացուցիչների հետ: «Դրանք պատրաստ են»,- հավաստիացրել է նա:

Նախօրեին «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Իսաեւը Պետական դումայում հայտնել է, որ լրացումների գործողության տակ կարող են ընկնել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը, գերմանական Deutsche Welle-ն, CNN-ն, «Ամերիկայի ձայը»: Պետական դումայում այս միջոցառումը «հայելային» են որակել եւ այն քննարկում են որպես պատասխան ԱՄՆ այն որոշման, որի համաձայն ՌԴ ֆինանսավորմամբ աշխատող RT-ի վրա է տարածվել ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալների մասին օրենքի գործողությունը: