Ռուսաստանը արգելափակել է Սիրիայում քիմիական հարձակման գործի հետաքննությունը
Ռուսաստանը արգելափակել է ԱՄՆ-ի առաջ քաշած բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում՝ կապված Սիրիայում միջազգային հետաքննություն իրականացնող խմբի լիազորությունների երկարացման մասին:
«Ռուսաստանը սպանեց Միասնական հետաքննչական մեխանիզմը, որն ուներ Անվտանգության խորհրդի լիակատար աջակցությունը: Վերացնելով հարձակումն իրականացնողների բացահայտման հնարավորությունը՝ այն թույլ չտվեց հնարավորություն ստեղծել ապագա նոր հարձակումների կանխարգելման համար»,- ասել է դեսպան Նիքի Հեյլին:
ՄԱԿ-ի հետաքննողները մեղադրում են Սիրիայի ռազմական իշխանություններին թունավոր գազի օգտագործման մեջ՝ նշելով, որ ընդդիմադիր զինյալները չեն ունեցել որևէ հնարավորություն կամ կարողություն՝ այն կիրառելու:
Մեծ Բրիտանիան ևս քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ ընդգծելով, որ ռուսական կողմը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չի կատարում քիմիական զենքի մասին կոնվենցիայի դրույթները և խոչընդոտում է Սիրիայում խաղաղության հաստատումը: