Վրաց բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանուն հուղարկավորեցին Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում: Բանաստեղծին Մթածմինդա էին տեղափոխել աթոռանիստ տաճարից:
Ջանսուղ Չարկվիանիի ընտանիքին ցավակցել են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն, Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Ջանսուղ Չարկվիանիին հուղարկավորել են գրող և փիլիսոփա Բաչանա Բրեգվաձեի կողքին:
Ջանսուղ Չարկվիանին մահացել է նոյեմբերի 6-ին, 86 տարեկանում: