Պորտուգալիան հայտնել է «Եվրատեսիլ-2018»-ի կարգախոսը և մասնակից երկրները
Պորտուգալիան հրապարակել է «Եվրատեսիլ-2018» երաժշտական մրցույթի մասնակից 42 երկրների ցանկը: Միջոցառման կարգախոսը կլինի՝ «Բոլորը դեպի տախտակամած» արտահայտությունը:
«All Aboard! (Բոլորը դեպի տախտակամած) թեմատիկ կարգախոսով բոլորը հրավիրվում են Եվրոպայի և երաժշտության տոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նրանց խոսքով՝ երաժշտական տոնի գլխավոր թեման կլինի օվկիանոսը, որը միավորում է մեզ բոլորիս, և դրա բազմազանությունը կարող է ոգեշնչել յուրաքանչյուր մասնակցի:
«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչը տեղի կունենա Լիսաբոնում մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին: