Չինաստանում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որն ըստ Ռիխտերի սանդղակի` ունեցել է 6.9 մագնիտուդ հզորություն:

Էպիկենտրոնը գտնվել է Տիբեթի ինքնավար շրջանի Նինգչի քաղաքում:

Աղբյուրը հավելում է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանում տեղի էր ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել էր 530 մարդու կյանք: