Չինաստանում երկրաշարժը առաջացրել է քարաթափում
Չինաստանում երկրաշարժը առաջացրել է քարաթափում

5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում ՝ Գուանսի-Չուան ինքնավար շրջանում: Աղետի պատճառով մահացել է մեկ մարդ, չորսը վիրավորվել են:

Ցնցումներն առաջացրել են քարաթափում, ինչի պատճառով փակվել է Ցզինսի քաղաք տանող ճանապարհներից մեկը:

Ըստ սեյսմոլոգիական ծառայության տվյալների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ. խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Վիետնամում: