Չեխիայի նախագահը դատի է տվել երկրի վարչապետին

19:57, 23.06.2026

Չեխիայի նախագահ Պետր Պավելը երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշին դատի է տվել Սահմանադրական դատարանում։ Դրա պատճառն է դարձել Անդրեյ Բաբիշի որոշումը, որի համաձայն՝ Պետր Պավելը չի ընդգրկվել այն պատվիրակության կազմում, որը մեկնում է Անկարա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Պետր Պավելը հայցում պահանջում է սահմանել, թե ում իրավասությունն ու լիազորությունն է որոշել՝ կարո՞ղ է արդյոք պետության ղեկավարը ներկա գտնվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Պետր Պավելի բողոքում նաև ասվում է, որ Անդրեյ Բաբիշի փորձը՝ «բացառելու» իրեն գագաթնաժողովից, «սահմանափակում է սահմանադրությամբ իրեն շնորհված գործառույթը»։ Նախագահը նշում է, որ իր բոլոր նախորդները ներկա են գտնվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, ինչպես նաև ինքը 2023 թվականից՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, մասնակցել է բոլոր գագաթնաժողովներին։

Դատարանը հարցը կքննի հունիսի 24-ին։

Ի գիտություն․ բազմամսյա վեճերից հետո Անդրեյ Բաբիշը հունիսի 22-ին հայտարարել է, որ պետության ղեկավարը չի կարողանա մեկնել Անկարա, քանի որ «գագաթնաժողովը տարբերվելու է»։

Նմանատիպ