Ովքե՞ր կզբաղեցնեն նոր պաշտոններ Թբիլիսիի նոր սակրեբուլոյում - »Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը
Թբիլիսիի նորընտիր սակրեբուլոյի առաջին նիստը կանցկացվի նոյեմբերի 14-ին, 11:00-ին, որտեղ կհաստատեն սակրեբուլոյի նախագահի և նրա տեղակալների թեկնածությունները,- այս մասին տեղեկություն է տարածել «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:
«Վրացական երազանք»-ի մամլո ծառայության տեղեկությամբ, սակրեբուլոյի նախագահի պաշտոնին ներկայացված է Գիորգի Տղեմալաձեի թեկնածությունը, սակրեբուլոյի առաջին տեղակալը կլինի Գիորգի Ախվլեդիանին իսկ տեղակալներ՝ Մարիկա Դարչիան և Դավիթ Ուջմաջուրիձեն:
«Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Բեքա Դավիթուլիանին, իսկ տեղակալներ կլինեն Վախտանգ Շաքարիշվիլին, Գիորգի Մուսխելաշվիլին և Ջաբա Ջիշկարիանին:
Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, կառավարող քաղաքական թիմի համաձայն, նշված ուղղությամբ, սակրեբուլոյում նախատեսված է վերակազմավորում, որին կհետևեն կառուցվածքային փոփոխություններ:
Այս պահի դրությամբ, գործող հանձնաժողովները կղեկավարեն.
Ռեվիզային հանձնաժողով – Ռիմա Բերաձե
Իրավական հարցերով հանձնաժողով – Լևան Ժորժոլիանի
Առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողով – Գիորգի Բիրբիչաձե
Կրթության և մշակույթի հանձնաժողով – Թամար Տալիաշվիլի
Սպորի և երիտասարդության հարցերով հանձնաժողո – Գիորգի Չակվետաձե
Ուրբանական ծրագրման և քաղաքացիական տնտեսության հանձնաժողով: