Շվեյցարիայում 17-ամյա դեռահասը կացնով հարձակվել է անցորդների վրա. լրատվամիջոցներ
Շվեյցարիայում 17-ամյա դեռահասը կացնով հարձակվել է անցորդների վրա, այս մասին հայտնում է The Sun-ը:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ երիտասարդը հարձակումը գործել է Ֆլումս կոմունայի փոստային բաժանմունքի մոտ, ինչից հետո փախուստի է դիմել՝ առևանգելով ավտոմեքենա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան:
Այնուհետև տղան վիրավորել է ևս մի քանի մարդու՝ արդեն բենզալցակայանի մոտ, որտեղ էլ ձերբակալվել է իրավապահների կողմից: Հայտնի է, որ նրան վնասազերծելու համար ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել նրա ուղղությամբ:
Հանցագործի նման պահվածքի դրդապատճառները դեռևս մնում են անհայտ, տեղեկություն չի հաղորդվում նաև տուժածերի թվի ու նրանց առողջական վիճակի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan