«Շնորհակալություն այսօրվա երեկոյի համար» - Բյորկը վրացերենով գրառում է կատարել Ինսթագրամում
«Շնորհակալություն այսօրվա երեկոյի համար» - Բյորկը վրացերենով գրառում է կատարել Ինսթագրամում

«Մեծ շնորհակալություն այսօրվա երեկոյի համար» – լեգենդար իսլանդացի երաժիշտ Բյորկը SOU festival-ի ներկայացուցիչներին և վրաց լսարանին շնորհակալություն է հայտնել Ինսթագրամում՝ վրացական տեքստով:

Երաժիշտը շնորհակալական տեքստը սոցիալական ցանցում հրապարակել է համերգին արված լուսնկարի հետ միասին:

Իսլանդացի երաժիշտը վրաց հանդիսատեսի համար, Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարել է «Vulnicura» աշխատանքի նորագույն հիթերը:

Թբիլիսին չորրորդ քաղաքն է, որտեղ Բյորկը 2017 թվականին անցկացնում է համերգ:

Բյորկը երեկ երգել է Թբիլիսիի համերգային դահլիճում: Նոյեմբերի 3-ին, արտիստը ելույթ կունենա Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի բեմին: