Նորընտիր քաղաքապետները նոյեմբերի 12-ից կսկսեն իրավասությունների կատարումը
Նորընտիր քաղաքապետները նոյեմբերի 12-ից կսկսեն իրավասությունների կատարումը

2017 թվականի հոկտեմբերի 21-ին ինքնակառավարվող քաղաքների/թեմերի քաղաքապետերի ընտրությունների առաջին փուլի արդյունքում ընտրված 58 քաղաքապետ իրավասությունների կատարումը սկսելու է նոյեմբերի 12-ից (ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության ստորագրումից 11 օր անց):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, նշված ինքնակառավարվող քաղաքներում/թեմերում գործող քաղաքապետերը իրենց գործունեությունը շարունակելու են մինչև նոյեմբերի 11-ը:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա այն նոյեմբերի 12-ին կայանալու է 6 ընտրական շրջանում:

Բնակչությունը ընտրելու է Քութաիսիի քաղաքապետին, ինչպես նաև ինքնակառավարվող՝ Ղազբեգիի, Խաշուրիի, Բորջոմիի, Օզուրգեթիի և Մարտվիլիի մունիցիպալիտետների քաղաքապետերին: