Նոյեմբերի 17-ին, Վրաստանում, բացվելու է «Գրքի թանգարան»
Նոյեմբերի 17-ին, Վրաստանում, բացվելու է «Գրքի թանգարան»

Նոյեմբերի 17-ին, Վրաստանում բացվելու է առաջին «Գրքի թանգարանը»: Թանգարանը տեղակայվելու է խորհրդարանի ազգային գրադարանի առաջին շենքում:

Թանգարանում ներկայացված են լինելու ինչպես մշտական ցուցանմուշներ, այնպես էլ թեմատիկ ցուցահանդեսներ, մասնավոր հավաքածուներում պաշտպանված կամ գրադարանի պահեստում պահպանված եզակի տպագիր գրքեր:

Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կեկելիձեի հայտարարությամբ, «Գրքի թանգարան»-ը դարի նախագիծ է, որտեղ տեղակայվելու է ազգային գրադարանի գանձը, որը տասնյակ տարիներ է պահվում էր փակ ֆոնդում և մատչելի չէր հանրության համար:

«Ազգային գրադարանը տարածաշրջանում ամենահարուստ հրատարակությունների ֆոնդի սեփականատերն է, որը ցուցադրվելու է այս թանգարանում:

Թանգարանը այցելուներին հնարավորություն կտա տեսնել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են՝ վրացերեն առաջին տպագիր գիրքը, 1629 թվականին Հռոմում հրատարակված վրաց-իտալական բառարանը և այլն: