Նիկա Գվարամիա. Դաշինքը մեկ կուսակցություն չէ, ոչ էլ միասնական ցուցակ, դաշինքն աշխատանքային ձևաչափ է, մենք ջորիների պես աշխատում ենք
Դաշինքի մասին մենք ասել ենք, որ դաշինքը մեկ կուսակցություն չէ, ոչ էլ միասնական ցուցակ, դաշինքն աշխատանքային ձևաչափ է, մենք ջորիների պես աշխատում ենք,- այս մասին հայտարարել է «Ընդդիմության դաշինքի» առաջնորդներից Նիկա Գվարամիան։
Գվարամիայի խոսքով՝ ընդդիմության դաշինքը սկսում է հանդիպումները տարածաշրջանի բնակչության հետ, և ով ցանկանում է, կարող է մասնակցել դրանց։
«Դաշինքի մասին մենք ասել ենք, որ դաշինքը մեկ կուսակցություն չէ, ոչ էլ միասնական ցուցակ, դաշինքն աշխատանքային ձևաչափ է, ոչ թե պարզապես աշխատանք, այլ աշխատանքային ձևաչափ։ Մենք ջորիների պես աշխատում ենք։ Հիմա գործնականում սպասվում է մեկամսյա մեկնում տարածաշրջան։ Ինձ կպահանջվի այստեղ հետ ու առաջ գնալ, քանի որ դատական գործընթացներ կան։ Ով ցանկանում է՝ թող մասնակցի սրան, ով չի ցանկանում՝ թող չմասնակցի։ Ոչ ոք ոչ մեկին ոչ մի տեղ չի քաշում»,- հայտարարել է Գվարամիան։
Հարցին՝ «Քաղաքականության մեջ այնպիսի մեղադրանքը, թե փողի դիմաց ինչ-որ բան ես արել կամ փող ես վերցրել, ծանր մեղադրանք է։ Ինչո՞ւ է Միխեիլ Սաակաշվիլիին պետք նման հարձակումը»,- նշել է Գվարամիան։
«Հավանաբար այդպես է, բայց ինձ ինչո՞ւ եք հարցնում։ Այնտեղ թիմակիցները հարձակվում են միմյանց վրա, և ինձ վրա հարձակվելն է ձեզ զարմացնո՞ւմ։ Սա ինձ համար արդիական թեմա չէ։ Արդեն ասացի ձեզ, որ այդ գրառումը կատարել եմ այն պատճառով, որ այլևս չպատասխանեմ հարձակումներին։ Սա ինձ համար ձանձրալի է և ոչ լուրջ։ Ուրիշների անլրջությունն իմ խնդիրը չէ»,- հայտարարել է Նիկա Գվարամիան։