Նիկարագուայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի
Նիկարագուայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն։
Ավելի վաղ հայտնել էին հինգ զոհերի ու երկու անհետ կորածների մասին։
Ոսբերգության պատճառը Խաղաղ օվկիանոսում «Սելմա» արեւադարձային փոթորիկն էր, որը հորդառատ անձրեւների պատճառ էր դարձել։ ՀԻմա փոթորիկը շարժվում է դեպի Սալվադոր։ Սակայն օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն՝ նրանք խոստանում են, որ շաբաթ նույնպես Նիկարագուայում հորդառատ անձրեւները կշարունակվեն։