Ներքին Գործերի նախարարությունում սկսվել են կադրային փոփոխությունները
Ներքին Գործերի նախարարությունում սկսվել են կադրային փոփոխությունները: Առաջին ալիքի լրատվությամբ պաշտոնից հեռանալու մասին դիմումը արդեն ներկայացրել են նախկին նախարարի տեղակալներ՝ Շալվա Խուցիշվիլին, Մերաբ Մելանիան և Դավիթ Վարդիաշվիլին:
Բացի այդ, տարածված լրատվությամբ պաշտոնից հեռացել են Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության պետ Գիորգի Ալադաշվիլին և ՆԳՆ-ն քրեական ոստիկանության թմրանյութերի անօրեն շրջանառության վարչության ղեկավար Ռամազ Թարաշվիլին:
Հավանաբար պաշտոններից կհեռանան նաև քրեական ոստիկանության ղեկավար Դավիթ Նատրոշվիլին և պարեկային ոստիկանության վարչության ղեկավար Ալեքսանդրե Խվադագիանին: Բացի այդ հավանաբար թափուր կմնան շրջանային ոստիկանությունների ղեկավարների փաշտոնները:
Նշենք, որ Ներքին Գործերի նորանշանակ նախարար Գիորգի Գախարիան պարտականությունների կատարումը սկսել է երեկվանից: Նա արդեն հանդիպել է նախարարության տարբեր դեպարտամենտների ղեկավարների և գերատեսչության աշխատակիցների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan