Նեպալում ավտոբուսն ընկել է գետի մեջ
Նեպալում ավտոբուսն ընկել է գետի մեջ

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Նեպալում տեղի է ունեցել հերթական սարսափելի վթարը, դառնալով բազմաթիվ զոհերի պատճառ։

Ռաջբիրաջից Կաթմանդու ուղեւորվող ավտոբուսը գլորվել է գետի մեջ։ Ավտոբուսում այդ պահին մոտ 40 ուղեւոր կար։

Առնվազն 19 մարդ է զոհվել, եւս 16-ը հոսպիտալացվել է։ Նախնական տվյալներով, վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։