ՄՕԿ-ը պատժել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակից չորս մարզիկի
Միջազգային օլիմպիական կոմիտեն պատժել է ևս չորս ռուս դահուկորդի և չեզոք համարել նրանց կողմից 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին գրանցած արդյունքները:
Բացի այդ նրանց արգելվել է մասնակցել օլիմպիական խաղերին: Պատժամիջոցների ցանկում հայտնված մարզիկներն են՝ Մաքսիմ Վիլեգժանինը, Եվգենի Շապովալովը, Ալեքսեյ Պետուխովը և Յուլիա Իվանովան:
Հիշեցնենք մինչ այդ համանման պատիժ են կրել Ալեքսանդր Լեգկովը և Եվգենի Բելովը:
Նշենք, որ Վիլեգժանինը Սոչիի օլիմպիական խաղերին ձեռք է բերել երեք արծաթե մեդալ, իսկ Լեգկովը զրկվել է ոսկե և արծաթե մեդալներից:
Այսպիսով ՄՕԿ-ի որոշմամբ Ռուսաստանը զրկվել է Սոչիի օլիմպիական խաղերի 4 մեդալից:
Հեղինակ -
Edgar Barsegyan