Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր ժողովրդական քննարկումները
Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր ժողովրդական քննարկումները:
Առաջին հանդիպումը կայանալու է այսօր Քութաիսիում, որին ներկա են գտնվելու պրոֆեսոր-մանկավարժներ, ուսանողներ, քաղաքացիական սեկտորի և մամլո կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համընդհանուր ժողովրդական քննարկումները անց են կացվելու խորհրդարանի նիստերի դահլիճում, այն ղեկավարելու է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նշենք, որ իշխող թիմը պատրաստել է նոր սահմանադրության նախագիծ, որի համաձայն 2020 թ. ընտրություններին հնարավորություն է տրվում ստեղծել ընտրական միություններ, ինչպես նաև վերացվելու է այսպես կոչված բոնուսային համակարգը:
Հեղինակ -
Edgar Barsegyan