«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերի վաճառքն սկսվելու է նոյեմբերի 16-ին

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի տոմսերի վաճառքն սկսվելու է վաղը, նոյեմբերի 16-ին, 10:00-ին և ցանկացողները կարող են այն գնել tkt.ge կայքէջում և Թբիլիսիի համերգային դահլիճի տոմսարկղում 10 և 15 լարիով:

Մանկական Եվրատեսիլի մրցույթը անցկացվելու է նոյեմբերի 26-ին, 19:00-ին, Թբիլիսիի օլիմպիական պալատում: Մրցույթին մասնակցելու է 16 երկրի ներկայացուցիչ: