Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական գործընթացը մոտենում է ավարտին
Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական գործընթացը մոտենում է ավարտին

Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական գործընթացը մոտենում է իր ավարտին: Այս փուլում արդեն սկսված է գլխավոր բեմի մոնտաժումը, որից հետո մոնտաժելու կմնա միայն դեկորացիան:

Այսօր սկսվել է գլխավոր փորձ-համերգին ներկա գտնվելու տոմսերի վաճառքը, որը անցկացվելու է նոյեմբերի 25-ին, 19:00-ին, Թբիլիսիի օլիմպիական պալատում:

Ցանկացողները տոմսեր կարող են գնել 3, 5 և 10 լարիով, էլեկտրոնային ձևով՝ tkt.ge-ում և Թբիլիսիի համերգային դահլիճի տոմսարկղերում:

Գլխավոր փորձը ընթանում է լայվ ռեժիմում և լինելու է գլխավոր շոուի անալոգը, որը կայանալու է նոյեմբերի 26-ին:

Փորձ-համերգին հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու առաջինը գնահատելու 16 երկրի մասնակիցներին: