Մահապարտը գրոհել է ոստիկանական անցակետը Ինգուշետիայում
Մահապարտը գրոհել է ոստիկանական անցակետը Ինգուշետիայում

Երկու իրավապահ է վիրավորվել ՌԴ Ինգուշետիայում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նշելով որ մահապարտ գրոհայինը հարձակում է գործել ոստիկանական անցակետի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել ինքնավար հանրապետության Նազրանովսկի շրջանի Յանդար գյուղի մոտ: Հայտնի է, որ վիրավոր ոստիկաններին հոսպիտալացրել են:

Գրոհայինի հավանական զինակիցը շրջափակվել է գյուղի մասնավոր տներից մեկում, դեպքի վայրից ոչ հեռու: Իրականացվում են գործողություններ նրան վնասազերծելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: